Մոսկվայի արեւմուտքում ապրիլի 27-ին իրար են բախվել երկու մեքենաներ, մեքենաներից մեկի աղջիկ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց ուղեղի ցնցմամբ եւ ձեռքի կոտրվածքով: Պատահարից հետո խոշոր ծեծկռտուք է սկսվել վթարի մասնակիցների ընկերների` ադրբեջանցիների եւ ռուսների միջեւ:
«ՌԻԱ Նովոստի»-ի տվյալներով վթարի արդյունքում կտրվել էր աղջկա ձեռքի մատը, կռիվն էլ սկսվել էր այդ փաստով:
Կռիվը կանխել են իրավապահները, սակայն մոտ կես ժամ անց մոտ 60 մարդ է հավաքվել, որոնք կրկին փորձել են հաշիվներ պարզել: Ոստիկանները կանխել են նաեւ երկրորդ կռիվը: Մարմնական վնասվածքներ է ստացել ադրբեջանցիներից մեկը:




























