Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ակնարկել է, թե գիտե Ռուսաստանի հաջորդ նախագահի անունը: Սակայն նա չի հստակեցրել 2012թ. նախագահի ընտրության հաղթողի անունը:

Ստոկհոլմում պատասխանելով լրագրողի հարցին, թե ո՞վ է առաջադրվելու` Պուտի՞նը, թե՞ Մեդվեդեւը, նա նշել է, թե դեռ վաղ է այդ մասին խոսելը:

«Ժամանակը կգա, եւ որոշում կկայացնենք: Ձեզ դուր կգա»,- ասել է նա: