Երեւանում այսօր` ապրիլի 28-ին ժամը 12-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել 3-րդ գյուղի ճանապարհային:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mitsiubishi Montero մակնիշի 15 ՕՏ 994 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, որի հետեւանքով մեքենան գլորվել է` երեք պտույտ գործելով:

Վթարի հետեւանքով երիտասարդ մի աղջիկ տեղում մահացել է: Քիչ առաջ մեկ այլ երիտասարդի` մոտ 17-18 տարեկան, շտապօգնության մեքենան տեղափոխեց հիվանդանոց:

Ավտոմեքենան ուղղելու եւ վիրավորներին հանելու համար առաջինը դեպքի վայր էին հասել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության փրկարար ջոկատի աշխատակիցները:

Այս պահին արդեն դեպքի վայրում են Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ: Սպասում են, որ դեպքի վայր ժամանի դատաբժիշկը, ով ժամանել շուրջ 2 ժամ ուշացումով: Մեկ ժամից ավելի դիակ տեղափոխող մեքենան չի ժամանել: Մահացող Գոհար Յարուզյանի հարազատները պահանջում են, որ իրենց հարազատի դին տեղափոխեն տուն:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները` բաժնի պետ Հարութ Մարգարյանի եւ քննիչ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի