Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում հանդես է եկել ղարաբաղյան կարգավորման բացառապես խաղաղ կարգավորման օգտին:

«Մենք կարծում ենք, որ խաղաղության, անվտանգության եւ կայունության ապահովումը ԵԱՀԿ տարածքում այն առանցքային գործոնն են, որ նպաստելու են երկրների տնտեսական զարգացմանը, քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը»,- ասել է Յանուկովիչ: Ըստ նրա, Ուկրաինան ելնում է տվյալ եւ այլ «սառեցված» հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունից` միջազգային իրավունքի նորմերի հիման վրա:

«Ինչպես հայտնի է, 2013թ. Ուկրաինան պետք է նախագահի ԵԱՀԿ-ում: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ դերում մենք հնարավոր աջակցություն ենք ցուցաբերելու «սառեցված հակամարտությունների» կարգավորմանը: Դա վերաբերում է եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- նշել է նա: