Հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում  հաղորդում է ստացվել, որ ապրիլի 25-ին մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա Սարգիս Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 16.00-ին, թիվ  81 երթուղային տաքսու վարորդը Սասունցի Դավթի հրապարակի մոտակայքում ծեծի է ենթարկել իրեն եւ պատճառել վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ապրիլի 26-ին, ժամը 14.30-ին,  պարզվել է, որ Սարգիս Մ.-ին ծեծի ենթարկել եւ վնասվածքները պատճառել է 29-ամյա  Արմեն Ս.-ն:

Կատարվում է քննություն: