Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հաղորդել է, որ մայիսի 4 –ին, տեղական ժամանակով ժամը 14:00-ին Ֆրանսիայի Սենատի շենքի դիմաց կանցկացվի հանրահավաք` ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի, գրում է «Nouvelles d`Arménie»-ին: Այդ օրը օրինագիծը քննարկվելու է Սենատում:
Նախագծում նշվում է, որ 1915 թ. Օսմանյան Թուրքիայում սպանվել է 1,5 մլն հայ: Թուրքական պետությունը շարունակում է ժխտել այդ հանցագործությունը` ամբողջ աշխարհում մերժման քաղաքականություն իրականացնելով:



























