Lexus ընկերությունը ծրագրում է NX քրոսովերը միացվող հիբրիդի վերածել, որի ուժային սարքը կվերցնեն նույն հարթակում գտնվող Toyota RAV4 Prime-ից, գրում է Motor-ը։
Lexus ընկերությունը ստեղծում է ապրանքանիշի պատմության մեջ առաջին միացվող հիբրիդը։ Չնայած նրան, որ ընկերության մոդելային շարքում արդեն կան մի քանի հիբրիդային տարբերակներ, դրանցից ոչ մեկը հոսանքից մարտկոցի լիցքավորման հնարավորություն չունի։ Այժմ Lexus-ը Եվրոպական արտոնագրային բյուրոյին NX 450+ ապրանքանիշը գրանցելու հայտ է ներկայացրել, որի տակ, ինչպես հաստատում են ինսայդերները, կթաքնվի առաջին միացվող հիբրիդը, նշում է InsideEVs թերթը։
Նախնական տվյալներով՝ Lexus NX 450+-ը ուժային սարքը կվերցնի Toyota RAV4 Prime քրոսովերից, որի նորամուտն անցյալ աշնանն է տեղի ունեցել։
Նույն հարթակում գտնվող Toyota-ն ունի 2,5 լիտրանոց չորսգլանականի բենզինային մթնոլորտային շարժիչ եւ երկու էլեկտրաշարժիչ, որոնց գումարային հզորությունը հասնում է 306 ձիաուժի։ 16 կիլովատ/ժամ ծավալով մեկ մարտկոցով RAV4-ը կարող է ավելի քան 60 կմ հաղթահարել էլեկտրաքարշով։ Lexus NX 450+ տարբերակից բացի, հայտում խոսք կա անեւ NX 350h ապրանքանիշի մասին։ Հավանաբար այն կփոխարինի NX 300h քրոսովերի այժմյան մոդիֆիկացիային։





























