«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարության մեջ, թե կուսակցությունը առանձին է մասնակցելու 2012թ. խորհրդարանական ընտրություններին, արտառոց որեւէ բան չկա, ավելին, Հանրապետական կուսակցությունը տվյալ դիրքորոշումը արդարացված է համարում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը:
«Հանրապետական կուսակցությունն ինքն է ճիշտ համարում քաղաքական ուժերի մասնակցությունը խորհրդարանական ընտրությունները, որ ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի, թե ում ձայն տա: Այնպես որ ԲՀԿ-ի այդ դիրքորոշումը համահունչ է ՀՀԿ-ի տեսակետին»,- ասել է Սահակյանը:
ԲՀԿ-ն նաեւ հայտարարել է, թե կոալիցիոն հուշագիրն իրավական ուժ չունի` վկայակոչելով ՀՀԿ-ին: Սահակյանն այդ կապակցությամբ ասել է. «Իսկ ո՞վ է ասել, թե կոալիցիոն նոր հուշագիրն իրավական ուժ ունի: Նման փաստաթղթերն ընդհանրապես իրավական ուժ չունեն, փոխարենն ունեն լուրջ քաղաքական կշիռ»:




























