Մոսկվայի Կուտուզովսկի պողոտայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է երկու դի, հաղորդում է ՌԵն ՏՎ-ն։

Հայտնի է դարձել երիտասարդ տղամարդու եւ կնոջ ինքնությունը, որոնց դիերը հայտնաբերվել են այսօր։

ՌԵՆ ՏՎ-ի տեղեկություններով՝ մահացած տղամարդը կարդիովիրաբույժ Միխայիլ Ալշիբայի որդի Գրիգորին էր։ Նրա կողքին հայտնաբերել են 29-ամյա Նատալյա Սերովայի դին եւս։

Բնակարանը, որտեղ հայտնաբերվել են դիերը, վարձակալած էր։ Ահազանգը ստացվել է բնակարանի տիրոջից, երբ դրա վարձակալը դադարել էր պատասխանել զանգերին։ Ստուգելու նպատակով բնակարան ժամանած սեփականատերն այնտեղ հայտնաբերել էր դիերը։

Նախնական տվյալներով՝ նրանց երկուսի մահը, ըստ ամենայնի, վրա է հասել թմրանյութի չափազանց մեծ չափաբաժնի հետեւանքով։

Միխայիլ Ալշիբայան կարդիովիրաբույժ է, պրոֆեսոր, բժշկական գիտությունների թեկնածու։ Նա ղեկավարում է կորոնար վիրաբուժության բաժանմունքը Բակուլեւի անվան Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի սրտանոթային գիտական կենտրոնում։