Չադում «Բոքո հարամ» արմատական կազմակերպության 44 ենթադրյալ ահաբեկիչ մահացել է կալանավայրում բացահայտ թունավորման հետեւանքով, հայտարարել է երկրի հանրային դատախազը, հաղորդում է BBC News-ը։
Կասկածյալները ձերբակալվել էին խոշոր ռազմական գործողության ժամանակ, որն անցկացվել էր կազմակերպության դեմ Չադ լճի շրջակայքում։
Հետաքննության ընթացքում անցկացված չորս բժշկական փորձաքննությունների արդյունքները ցույց են տվել մահացու նյութով թունավորման հետքեր։
Ընդ որում՝ Չադի Հանրապետության արդարադատության նախարարը հայտարարել է, որ կալանավորվածների նկատմամբ լավ վերաբերմունք է ցուցաբերվել։
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ կալանավորներին պահում էին միեւնույն խցում եւ սովամահ անում։
Ահաբեկիչներին բռնելու գործողությունն անցկացվել է Չադի Հանրապետությունում ԶՈՒ վրա մարտի 23-ին «Բոքո հարամ»-ի խոշորագույն հարձակումից հետո, որի հետեւանքով սպանվել էր շուրջ 100 զինվոր։





























