Հրդեհ է բռնկվել Թբիլիսիում՝ Միխայիլ Սաակաշվիլիի Նախագահական գրադարանում, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն՝ հղում անելով Հանրային հեռուստատեսությանը։

Արտակարգ իրավիճակների վարչության տեղեկատվությամբ՝ գրադարանի սենյակներից մեկում՝ 15 ք/մ տարածքում այրվել է գրասենյակային գույք։

Տեղում աշխատել է հրշեժ-փրկարարական չորս խումբ։ Տվյալ պահին հրդեհը տեղայնացվել է։

Դեպքի հետեւանքով տուժածների մասին չի հաղորդվում։

Հրդեհի պատճառները դեռեւս հայտնի չեն։

Վրաստանի երրորդ նախագահի հիմնած գրադարանը բացվել է 2013 թվականին։ Մարտի սկզբում այնտեղ սկսել է աշխատանքը քաղաքական գործչի շտաբը, որի աշխատանքներին նա միանում է հեռավար ռեժիմով։