«Պրոֆեսիոնալ կլիմաքս ապրող մասնագետ, որը փորձում է էպիտետներով խոսել Կենտրոնական բանկի մասին»,- Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր՝ ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես բնութագրեց այն մարդկանց, որոնք ԿԲ-ի տնտեսական քաղաքականությունը քննադատելիս ընտրում են վիրավորական արտահայտություններ։

«Ես պահանջում եմ, որ այդ մարդը հրապարակային ներողություն խնդրի, այլապես՝ եթե պետք է կգնանք դատարան»,- ասել է նա:

Ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ով նախորդ օրը հրավիրած ասուլիսում, ԿԲ-ի մասնագետների մասին խոսելիս՝ օգտագործել է «պաթոլոգիական ապուշ» եւ այլ վիրավորական արտահայտություններ։

Բագրատյանը հայտարարել էր, որ միայն «պաթոլոգիական ապուշը» կարող է հայտարարել, որ միջազգային շուկաներում ընթացող զարգացումները 2010 թ, ընդհանուր առմամբ, դրական են անդրադարձել Հայաստանի ֆինանսական կայունության վրա: