Հայաստանի իշխանություններն ընդդիմության պահանջները չեն կատարում, այլ ընդամենն իրականացնում են ժողովրդի կամքը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի այն հայտարարությունը, թե երկրի ղեկավարությունը մեկը մյուսի ետեւից իրականացնում է ՀԱԿ-ի վերջնագրային պահանջները:
«ՀԱԿ-ի նման հայտարարությունը ծիծաղելի է»,-նկատեց Սահակյանը: Պարզապես Հայաստանի իշխանությունները փոքր-ինչ փոխել են իրենց դիրքորոշումը ընդդիմության ակցիաների նկատմամբ, քանի որ վերջինս փողոցային քեֆ-ուրախություններից անցել է քաղաքակիրթ քաղաքական ակցիաների կազմակերպման, պարզաբանեց Սահակյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հայտարարել էր, թե իշխաննությունները կատարել են իրենց պահանջներից երկուսը` թույլ են տվել հանրահավաքների անցկացում «Ազատության» հրապարակում եւ ակտիվացրել են 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների գործով հետաքննությունը:
Ըստ ՀԱԿ-ի` կատարված չէ միայն մեկ պահանջ` մարտի 1-ի գործով ձերբակալվածների ազատ արձակումը:
ՀՀԿ. Ընդդիմությունը փողոցային քեֆ-ուրախություններից անցել է քաղաքակիրթ քաղաքական

Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն



























