Ապագայում պետք է կրճատել բանակից ազատվող միաբանների քանակը։ Այսօր՝ ապրիլի 28-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նշենք, որ կառավարությունն այսօր կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ բանակից ազատեց Մայր Աթոռ Uուրբ Էջմիածնի 17 միաբանների, եւս 62-ը տարկետում ստացան; Ըստ Սեյրան Օհանյանի՝ ազատվածների այդ քանակը չափազանց շատ է, սակայն ինքը դրական եզրակացություն է տվել՝ ընդառաջ գնալով կաթողիկոսի միջնորդությանը։

Պաշտպանության նախարարն առաջարկեց թույլ տալ միաբաններին՝ շարունակել ուսումը տարկետում ստանալու միջոցով, սակայն պնդեց, որ նրանք այնուհետ պետք է ծառայեն։