ԱՄՆ առաքման-ներմուծման բանկը ապրիլի 27-ին հավանություն է տվել Ադրբեջանին արբանյակի ձեռբքերման համար ֆինանսավորում հատկացնելու առաջարկին: Դա տեղի է ունենում քաղաքացիական օդանավերին հարվածելու` Ադրբեջանի սպառնալիքներից ընդամենը մի քանի շաբաթ անց, ասվում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի հայտարարության մեջ:
«Մենք անհանգստացած ենք, որ բանկը նման հակասական որոշում է կայացրել»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Օբամայի վարչակազմի սովորական գործարար մոտեցումը պատերազմի պատրաստվող նախագահ Իլհամ Ալիեւի նկատմամբ խաթարում է ԱՄՆ շահերը: Մենք չպետք է օգտագործենք ամերիկյան ռեսուրսները բռնապետի ռազմատենչ հռետորաբանությանը խրախուսելու համար»,- ասել է նա:
Azerspace/Africasat-1A արբանյակի վաճառողը Վիրջինիա նահանգի Դալլես քաղաքի Orbital Sciences Corporation ընկերությունն է: Արբանյակը գնելու է Ադրբեջանի հեռահաղորդակցության նախարարությունը:



























