Volvo խոշոր ավտոարտադրող ընկերությունն արհմիությունների հետ բանակցություններից հետո վերսկսում է արտադրությունը շվեդական Գյոթենբորգ քաղաքում տեղակայված իր գործարանում, հայտնում է Associated Press-ը:
Շվեդական ընկերությունը հայտնել է, որ վերջին շաբաթների ընթացքում վերանայել է անվտանգության բոլոր միջոցներն արտադրամասի յուրաքանչյուր կետում` նշելով, որ «երբ սոցիալական հեռավորության պահպանումն անհնար է, պաշտպանիչ այլ միջոցներ են ներդրվում»:
Ավտոարտադրողը մտադիր է նաեւ վերսկսել արտադրությունը բելգիական Գենտա քաղաքում գտնվող իր գործարանում` նվազեցված արտադրողականությամբ: Ընդ որում, ընկերության գործարանը ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում նախատեսվում է բացել մայիսի 11-ին:





























