Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն խիստ քննադատության է ենթարկել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերին՝  Հայոց ցեղասպանության հիշատակման օրը արած հայտարարության համար։

Դավութօղլուն  հայտարարել է, թե ծայրաստիճան սխալ եւ անարդար է, երբ համատեղ պատմության վերաբերյալ միակողմանի տեղեկատվության հիման վրա հայտարարություն է արվում։ «Այդ հայտարարությունը խստորեն քննադատում ենք։  Վարչապետ Հարփերի նեղ քաղաքական շահերի հիմնված քաղաքականությունը մեծ վնաս է հասցրել նախորդ տարվանից Կանադայի եւ Թուրքիայի միջեւ ջերմացած հարաբերություններին»,-նշել է Դավութօղլուն։

Նշենք, որ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը եւս հայտարարություն է արել Ցեղասպանության կապակցությամբ: «96 տարի առաջ հայ ժողովուրդը սարսափելի տառապանքներ եւ կորուստներ կրեց: Մենք երբեք չպետք է մոռանանք պատմության դասերը»,- հայտարարել էր նա:

2006թ. Կանադան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որից հետո խիստ լարվել էր Թուրքիայի հետ հարաբերությունները։