Մասնագիտական հմտությունները զարգացնելու եւ ենթակա զորամասերի կապի ապահովման արդյունավետությունն ստուգելու նպատակով ապրիլի 18-ին 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների անձնակազմն իրականացրել է վարժանքներ:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգվել է կապի պատրաստության աստիճանը, անցկացվել են տեղեկատվության փոխանակման եւ տարբեր հաճախականություններով կապի ապահովման ստուգումներ:



























