Այսօր ցերեկը Դաղստանում, Վրաստանից 8 կմ հեռավորությամբ 3,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «Սպուտնիկ-Գրուզիա»-ն՝ հղում կատարելով Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 16:53-ին՝ ռուս-վրացական սահմանից ութ կիլոմետր հեռավորությամբ։

Էպիկենտրոնը գտնվում է 24 կմ խորությամբ։ Զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդագրություններ չկան։