Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում ապրիլի26-ին հաղորդում է ստացվել, որ սրունքի կտրված արյունահոսող վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա Գնել Ի.-ն, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 21.30-ին, բաժին է ներկայացել 27-ամյա Արտյոմ Գ.-ն եւ հայտնել, որ ժամը 13.00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում, Գնել Ի.-ի «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի սրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, նրան գրպանի դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է ինքը:
Գնել Ի.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Դանակն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:




























