Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը պաշտոնական հայտարարություն է արել` հանգստացնելու դեսպանատանը սպառնացող «ահաբեկչության սպառնալիքի» մասին պնդող անձանց եւ լրագրողներին:
«Իսրայելի դեսպանատունը չի աշխատել երկուշաբթի եւ երեքշաբթի այն պատճառով, որ դրանք Ֆեսահի հաջորդ օրերն էին»,- լրագրողներին հայտնել է դեսպան Միխայել Լավոն-Լոտեմը:
«Նախքան կրքեր բորբոքելը ադրբեջանցի որոշ լրագրողներ լավ կանեին պարզապես հետեւեին հերական օրացույցին: Կամ էլ դիմեին մեզ պարզաբանումների համար, փոխանակ սեւ կատու փնտրեին սեւ սենյակում, հատկապես եթե այն չկա»,- ասել է դեսպանը:




























