Ճապոնիայի հարավ-արեւմտյան Ֆուկուոկա քաղաքում երեքշաբթի ոստիկանությունը դանակով զինված մի տղամարդու է ձերբակալել, ով պատանդներ էր վերցրել սրճարանում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով  NHK հեռուստաալիքը:

Նշվում է, որ պատանդները երկու աղջիկ էին` երեք եւ վեց տարեկան: Նրանք երկուսն էլ սրճարանի սեփականատիրոջ դստրերն են:

Երեխաները 6 ժամ գտնվել են սրճարանում: Աղջիկները չեն տուժել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց` բուժզննման համար:

Հարձակումը գործած տղամարդը նախկինում աշխատլ է սրճարանում: Ենթադրվում է, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել վերջինիս` աշխատանքից հեռացման պատճառով: