Ոստիկանության Էրեբունու բաժնում ապրիլի 27-ի գիշերը ահազանգ է ստացվել, որ միացել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող Վարդաշեն-Մուշական հատվածի հեռախոսամալուխի ազդանշանային սարքը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Մուշական թաղամասի 5-րդ փողոցից, հեռախոսային մալուխներ գողանալու կասկածանքով, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ բերման է ենթարկել նախկինում դատապարտված, 40-ամյա Մանուկ Մ.-ին:

Գողոնն առգրավված է:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատճառված նյութական վնասի չափը կազմում է 500 հազար դրամ:

Կատարվում է հետաքննություն: