Ռուսաստանը Վրաստանին բողոք է նոտա է հղել՝ կապված Թբիլիսիի օդանավակայանում Ռուսաստանի մի քաղաքացուհու ծեծի ենթարկելու հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ալեքսեյ Սազոնովը։
«Մենք մտադիր չենք նման դրվագներն անուշադրության մատնել։ Շվեյցարացի դիվանագետների միջոցով վրացական կողմին լուրջ բողոք է ներկայացվել»,- ասել է Սազոնովը։
2011 թվականի ապրիլի 19-ին Թբիլիսիի օդանավակայանում ծեծի էր ենթարկվել, իսկ հետո ձերբակալվել էր Ռուսաստանի քաղաքացուհի, վրացական ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեի բարեկամուհի Մարինա Բիցաձե-Ռոդիոնովան։




























