Չորրորդ սերնդի A3 հեչբեքից հետո, որի շնորհանդեսը կայացել է մարտի սկզբին, Audi-ն ներկայացրել է մոդելի սեդան տարբերակը: Այս ամառ Եվրոպայում պլանավորված շուկայի գործարկման պահին նորույթը հասանելի կլինի երկու բենզինային եւ մեկ դիզելային շարժիչով, ինչպես նաեւ կախոցների երեք տարբերակով, հայտնում է Motor- ը:

Ինչպես հեչբեկի մոտ, Audi A3 սեդանի անիվային բազան սերնդափոխությունից հետո մնացել է նույնը (2637 միլիմետր): Սակայն արտաքին չափերը փոխվել են՝ ընդհանուր երկարությունը մեծացել է 40, լայնությունը` 20, իսկ բարձրությունը` 10 միլիմետրով: Առջեւի նստատեղերը «գնացել են» ներքեւ, ինչը, թույլ է տվել 20 միլիմետրով բարձրացնել գլխավերեւում տարածքը եւ արմունկների համար մի փոքր ավելի ազատ տեղ ստեղծել: Բեռնախցիկի ծավալը չի փոխվել եւ կազմում է նույն 425 լիտրը:

Արտաքինից A3 սեդանը կրկնում է հեչբեկին․ գերիշխում է Singleframe վեցանկյուն ցանցը, որը համալրված է մատրիցային լուսարձակներով: Դրանք բաղկացած են 15 LED-երից, որոնք գործում են միմյանցից անկախ, եւ որոնց շնորհիվ ձեւավորվում է Audi A3-ի յուրաքանչյուր տարբերակի յուրօրինակ լուսային ստորագրությունը:

Սեդանի թափքում երրորդ սերնդի MMI է տեղադրված, որը նախորդից տասն անգամ ավելի արագ է աշխատում: Բոլոր տեսակի առցանց ծառայությունները հասանելի են հաճախորդների համար՝ առաջադեմ նավիգացիա, համակարգից ստացվող շտապ հուշումներ, Android Auto եւ Apple CarPlay արձանագրություններ, ինչպես նաեւ սմարթֆոնի (Android) հավելված, որի միջոցով կարելի է փակել/բացել մեքենան եւ գործարկել շարժիչը: Ստանդարտ A3 սեդանի մեջ ներառված են ավտոմատ արգելակման համակարգերը, կրուիզ-կառավարումը առաջարկվում է լրացուցիչ արժեքով: