Ադրբեջանում ձերբակալվել են այդ երկրի պաշտպանության նախարարության Շամքիրի զինվորական միավորման երկու սպաներ:

Ազեր Խալիգովն ու Ազեր Հուսեյնովը մեղադրվում են նախնական պայմանավորվածության համաձայն մի խմբից կաշառք վերցնելու մեջ:

Բաքվի զինվորական դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանքը, հաղորդում է APA-ն:

Նշենք, որ Հուսեյնովը փորձել է ինքնասպան լինել, ածելիով կտրելով կոկորդը: