Range Rover-ը ներկայացրել է լիցքավորվող հիբրիդների երկու մոդել` Range Rover Evoque եւ Land Rover Discovery Sport, հաղորդում է Motor-ը:

 Երկու մոդելները հագեցած են Ingenium 3-ցիլինդրային բենզինային շարժիչով, 8-դիապազոն ավտոմատով, 109-ուժեղ էլեկտրաշարժիչով

Նոր Range Rover Evoque P300e PHEV-ը եւ Discovery Sport P300e PHEV-ն ուղված են մասնավոր եւ կորպորատիվ հաճախորդներին, որոնք ցանկանում են էապես նվազեցնել վառելիքի եւ հարկերի ծախսերը: Երկու մոդելներն էլ հագեցած են 1.5 Ingenium 200-ուժեղ «տուրբոեռյակով», 109 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով, 15 կվ/ժ հզորությամբ մարտկոցով եւ նոր 8-դիապազոն ավտոմատով:

Evoque եւ Discovery Sport ուժային սարքերի ընդհանուր հզորությունը կազմում է 309 ուժ եւ 540 Նմ պտտեցնող պահ: Հիբրիդների լիցքավորումը տեւում է 30 րոպե: