Գազպրոմը հայտարարել է, որ եթե գազի փողը չմուծենք, կանջատեն, մինչդեռ Նիկոլն ասում էր, կոմունալ մուծումները կհետաձգվեն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոսյանը:

«Նիկոլը ժողովրդի սրտից է խոսում, ասում է այնպիսի բաներ, որ մեզ դուր է գալիս, սակայն, ցավոք, գազը Լավրովն է անջատում, Արցախի հարցը Լավրովն է լուծում, նա է կարգավորում մեր երկրի շատուշատ հարցեր, իսկ մեր Նիկոլը մեր երկրի հետ կապ չունի», գրել է Աղասի Ենոքյանը։