Յուրաքանչյուր արգենտինացի ունի առնվազն մեկ բարեկամ` քեռի կամ մորաքույր, ով հայ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպան Միգել Անխել Կունեոն, ով շատ գոհ է, որ դիվանագիտական գործունեություն է ծավալում Հայաստանում: Դեսպանի խոսքով, արդեն մեկ տարի է, ինչ ինքը «ներկայացնում է 7000 արգենտինահայերին»:

Միգել Անխել Կունեոյին Հայաստանում ամենից շատ դուր է գալիս ժողովրդի ջերմությունը, բարեկամական հարաբերությունները Արգենտինայի հետ:

Հարցին,թե կա՞ ինչ-որ բան Հայաստանում, որ Դուք չեք հավանում կամ ինչը կցանկանայիք փոխված տեսնել, դեսպանը պատասխանել է` քարտեզը. «Ես կցանկանայի, որ Հայաստանը ավելի մոտ լիներ Արգենտինային»:

«Կարծում եմ, որ ցանկացած դեսպանի գլխավոր խնդիրն է բարեկամական հարաբերություններ ստեղծել տվյալ երկրի հետ, երկկողմ հարաբերությունները ամրապնդել, չքննադատել այն երկրին, որտեղ աշխատում ես: Իսկ այն, ինչ քննադատվում է, երկրի ներսում է մնում»,-ասել է Արգենտինայի դեսպանը: