Աշխարհի խոշորագույն ավտոարտադրողները, մասնավորապես` Volkswagen-ը, Renault-ն եւ Daimler-ը, վերսկսում են արտադրությունը Եվրոպայի իրենց գործարաններում` չնայած ավտոմեքենաների մեծ պահանջարկի ցածր հավանականությանը, որոնց ձեռք բերումն անհնար կդառնա մարդկանց մեծ մասի համար կարանտինից հետո, գրում է Bloomberg-ը:
Volkswagen-ն առաջիկայում նախատեսում է սկսել ID.3 էլեկտաքարի արտադրությունը, որի մատակարարումը Եվրոպայում կսկսվի այս ամառ: Ընկերությունում հայտարարել են, որ մոդելի ծրագրային ապահովման աշխատանքներն արդեն ավարտվում են, եւ գերմանական Ցվիկաու քաղաքում տեղակայված գործարանում արտադրության վերսկսման ժամանակացույցը մնում է անփոփոխ::
Իր հերթին, Daimler-ը հայտարարել է իր հիմնական մոդելների թողարկման նպատակով շարժիչների եւ այլ բաղադրիչների արտադրության մոտալուտ վերսկսման մասին: Մասնավորապես, խոսքը էլեկտրական SUV EQC-ի մասին:





























