Թուրքիայի 31 քաղաքների ու նահանգների բնակիչների համար հինգշաբթի՝ ապրիլի 23-ից ուժի մեջ է մտել տանից դուրս գալու չորսօրյա արգելք: Արգելքը տարածվում է նաեւ երկրի խոշորագույն քաղաք Ստամբուլի, ինչպես նաեւ պետության մայրաքաղաք Անկարայի վրա, հայտնում է DW-ն: 

Թուրքիայի իշխանությունները ուրբաթ՝ ապրիլի 24-ին սկսվող մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա նախօրեին ստիպված էին դիմել կարանտինային միջոցառումների խստացման, այդ թվում՝ կրոնական ավանդույթների առումով: Մասնավորապես՝ արգելված է մեծ խմբերով հավաքվելը: Դրանից բացի, հատուկ թմբակահարներին, որոնք անցնում են փողոցներով եւ հավատացյալներին արթնացնում առավոտյան սեղանատուն գնալու համար, Ռամադանի ժամանակ պետք է պաս պահեն արեւածագից մինչեւ արեւամուտ, արգելված է նվերներ հավաքելը:

Թուրքիայում արդեն մի քանի անգամ մտցվել են կարճաժամկետ արգելափակումներ, որոնք տարածվել են երկրի 20 տարեկանից փոքր եւ 65-ն անց քաղաքացիների վրա, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդություններով տառապող մարդկանց վրա: Ընդ որում՝ իշխանություններն առայժմ հրաժարվում են համատարած խիստ եւ երկարատեւ կարանտինային միջոցառումներ մտցնել, որ վերջնականապես չկործանեն երկրի առանց այն էլ թուլացած տնտեսությունը:

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 22-ի երեկոյան Թուրքիայում նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակված էր մոտ 99 հազար մարդ: Դրա առաջացրած COVID-19 թոքային հիվանդության հետեւանքներից մահացել է շուրջ 2400 պացիենտ: