Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի վրա ՆԱՏՕ-ի օդանավերի հարձակումից հետո՝ ապրիլի 28-ին, այնտեղ ամենաքիչը հինգ պայթյուն է որոտացել։
Ականատեսները հայտնում են մայրաքաղաքի հարավ-արեւելքում գտվող Այն Զարա թաղամասի վրա բարձրացած ծխի սյուների մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Լիբիան 40 տարի ղեկավարող Մուամար Քադաֆիի հրաժարականի պահանջով զանգվածային ցույցերը Լիբիայում սկսվել էին փետրվարի կեսերին:




























