«Երկիր» օրաթերթը գրում է. «Վերջին երկու ամիսներին իշխանություն եւ, այսպես կոչված, «արմատական ընդդիմություն» երկխոսություն-համագործակցությունն արդեն դադարել է նորություն լինել Հայաստանի մտածող քաղաքացու համար: Մեզ հայտնի է դարձել նաեւ այդ համագործակցության ձեւաչափի որոշ մանրամասներ:

Մոտ երկու ամիս առաջ սկսված եւ ընթացող բանակցությունների ընթացքում իշխանությունը ներկայացնում է ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, որը Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանում զբաղեցնում էր երկրի փոխնախագահի պաշտոնը, իսկ ընդդիմությունը` նույն Տեր-Պետրոսյանի այն ժամանակվա մամուլի քարտուղարի պաշտոնակատար Լեւոն Զուրաբյանը: Բանակցությունները սկսվել են ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի պահանջով եւ այժմ էլ ընթանում են նրա միջնորդությամբ: Բանակցությունների անցած շրջանում համաձայնեցվել են ընդդիմության այն երեք պահանջները, որոնք իշխանությունը կատարելու է մինչեւ մայիսի վերջ, իսկ այժմ ընդդիմության ներկայացուցիչը համառորեն փորձում է քննարկման առարկա դարձնել երկրում արտահերթ ընտրությունների անցկացման ընդդիմության պահանջը»:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի