«Հրապարակ»-ը գրում է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նոր ու արտառոց որոշման մասին: «Նախարարի վերլուծական ուղեղը վերջապես կռահել է ոլորտի ամենասուր խնդիրը. դա գրագրությունների ոճի մեջ է, մասնավորապես տեղի անտեղի «Հարգելի պարոն, հարգելի տիկին» արտահայտությունների օգտագործման: Եւ ահա այդ աններելի վրիպումն ուղղելու նպատակով Ս.Կարապետյանը հրահանգ է արձակել, ըստ որի`
1. «Հարգելի» դիմելաձեւն օգտագործվում է միայն իրեն հավասարներին (նախարարներին) դիմելու համար։
2. Ավելի բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է դիմել «մեծարգո» արտահայտությամբ։
3. Մնացածներին (մանր–մունր գյուղապետեր, ֆերմերներ ու բնակիչներ)՝ պարզապես անուն ազգանունով։
«Համոզված ենք, որ այս դարակազմիկ որոշումը կլուծի տեխնոլոգիաների, որակյալ գյուղտեխնիկայի եւ տնկանյութի բացակայության, ինչու չէ՝ նաեւ կարկտի, երաշտի եւ ոլորտի առջեւ ծառացած մնացած բոլոր խնդիրները»,-նկատում է թերթը։




























