Եվրամիության «Արեւելյան գործընկերության» («Եվրոնեստ») ծրագիրը, որը տեղի կունենա մայիսի 3-ին, Բրյուսելում, կանցկացվի առանց Բելառուսի ներկայացուցիչների, հայտնել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը: Եվրախորհրդարանի ներկայացուցչի խոսքով, հանդիպման գլխավոր նպատակը «Եվրոնեստի» կանոնադրության հաստատումն է, համանախագահների, բյուրոյի եւ աշխատանքային խմբերի ընտրությունը, ինչպես նաեւ ասամբլեայի ստեղծման ակտի հաստատումը:

«Արեւելյան գործընկերության» ծրագիրը  նպատակաուղղված է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի հետ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը: Ծրագրով նախատեսված է մինչեւ 2013 թվականը այդ երկրներին հատկացնել 600 միլիոն եվրո, որը նախատեսված է պետական ինստիտուտների ամրապնդմանը, սահմանների վերահսկմանն ու փոքր ընկերություններին  աջակցություն ցուցաբերելուն:

Նշենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունների ավարտից հետո ԵՄ անդամ 27 երկրներ հունվարի 31-ին սանկցիաներ կիրառեցին բելառուսական իշխանությունների նկատմամբ: