ԱՄՆ պաշտպանության նախարար է դարձել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Լեոն Պանետտան: ԿՀՎ նոր տնօրենն էլ գեներալ Դեվիդ Պետրեուսն է, ով առ այսօր ղեկավարում էր Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ` ապրիլի 28-ին ներկայացրել է նոր պաշտոնյաներին:

ԱՄՆ Սենատը դեռ պետք է հավանություն տա նշանակումներին, ենթադրվում է, որ Լեոն Պանետտան իր պարտականությունները կսկսի կատարել հուլիսի սկզբին, իսկ Պետրեուսը` սեպտեմբերին: ՆԱ դեռ պետք է համակարգի Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման գործը:

Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար է նշանակվել գեներալ Ջոն Ալլենը:

Պաշտպանության ներկայիս նախարար Ռոբերտ Գեյթսը բազմիս հայտարարել էր թոշակի գնալու իր մտադրության մասին: