Ապրիլի 28-ին՝ժամը 20.29-ին,  տեղեկատվություն է ստացվել, որ  Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ում` նախկին կարի ֆաբրիկայի տարածքում, ապրիլի 28-ի երեկոյան 2x6 մ չափերի երկաթբետոնե պատը ընկել է քաղաքացու վրա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների ուժերով հենասյան տակից դուրս է բերվել Սպիտակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Անդրանիկ Ջուլհակյանի  դին եւ հանձնվել իրավապահ մարմիններին: