2020 թվականի ընթացքում Ferrari-ն առնվազն երկու նորույթ կներկայացնի, որոնք կմիանան անցյալ տարվա Roma, SF90 Stradale, F8 Tributo, F8 Spider եւ 812 GTS սուպերքարերի շարքին: Այս մասին Autocar պարբերկանին պատմել է իտալական ապրանքանիշի մարկետինգի եւ վաճառքների բաժնի ղեկավար Էնրիկո Գալիերան:

Ընդ որում, թոփ մենեջերը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել ապագա ավտոմեքենաների մասին: Ըստ ամենայնի, Ferrari-ն այս տարի կթողարկի առկա մոդելների նոր տարբերակները: Չի բացառվում, որ իտալացիները SF Stradale հիբրիդային սուպերքարի բաց տարբերակն են պատրաստում, ինչպես նաեւ` 488 ընտանիքի էլեկտրականացված տարբերակը, հայտնում է Autonews-ը:

Այս պահի դրությամբ Ferrari-ի ամենասպասված նորույթը Purosangue քրոսովերն է, որը կհայտնվի 2021 թվականից ոչ շուտ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ապրանքանիշի պատմության մեջ առաջին SUV-ը կկառուցվի  առջեւում տեղակայված շարժիչով Roma GT նոր սուպերքարի հիման վրա: