«Նաիրիտը» մասնավոր պրոֆեսիոնալ կառավարչի կարիք ունի։ Այսօր՝ ապրիլի 29-ին ելույթ ունենալով հայկական առեւտրայնի ցանցերին նվիրված համաժողովում, հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքով՝ «Նաիրիտը» շարունակում է մնալ համաշխարհային գիգանտներից մեկը, սակայն ունի լուրջ խնդիրներ։
Հիշեցնենք, որ 2006 թ. «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսը տրվել է Մեծ Բրիտանիայում գրանցված Rhinoville Property Limited ընկերությանը, որի հիմնադիրներն են լեհական Samex-ը, ամերիկյան Intertex-ը եւ ռուսական Еврогаз-ը։ Ըստ երեւույթին՝ Rhinoville Property Limited-ը օֆշորային ընկերություն է։
«Նաիրիտի» բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը։ Ընկերության գլխավոր տնօրենն է Վահան Մելքոնյանը։
«Նաիրիտի» ներկայիս սեփականատերը գործնականում լուրջ ներդրումներ չի իրականացրել, ինչի հետեւանքով այս գործարանը տարվա մեծ մասը գտնվում է պարապուրդի մեջ։




























