Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պաշտոնանկ է արել այդ երկրի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Պոպովկինին։
Պոպովկինը պաշտոնանկ է արվել այլ աշխատանքի անցնելու պատճառով։ Ոչ պաշտոնական աղբյուրները «Ինտերֆաքսի» հետ զրույցում ասել են, որ նա կարող է գլխավորել «Ռոսկոսմոսը»՝ փոխարինելով Անատոլի Պերմինովին։




























