Մարոկկոյի Մարակեշ քաղաքի սրճարանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվածների թիվը հասել է 16-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով France-Presse գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 14 մարդու մահվան մասին: Իսպանական EFE գործակալության տվյալներով, զոհվածների թիվը 18 է: Վնասվածքներ են ստացել մոտ 20 մարդ:

Զոհերի մեջ Նիդեռլանդների եւ Ֆրանսիայի քաղաքացիներ կան:

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները: Ականատեսների վկայությամբ, կատարողները կարող են լինել մահապարտ-ահաբեկիչներ: «Արկանա» սրճարանը Մարակեշի հին թաղամասում է, Ջեմմաա էլ-Ֆնա հրապարակում, եւ սիրված է զբոսաշրջիկների կողմից: