Ղազախստանում արդեն երեք օր է անընդմեջ խոշոր անտառային հրդեհ են մարվում, հայտնում է «Կազինֆորմ»-ը:

Արեւելյան Ղազախստանի Բեսկարագայի շրջանում անտառային հրդեհի տարածքի մակերեսը մոտ 2500 հա է, հայտնում է «Կազինֆորմ»-ը` վկայակոչելով Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Հրդեհը մարվում է շուրջօրյա ռեժիմով: Ամենամեծ արդյունավետությունը բաժին է ընկնում երեկոյան եւ առավոտյան ժամերին, երբ օդի ջերմաստիճանը եւ կրակի զարգացման արագությունը նվազում են: Հրդեհի տարածքի մակերեսը մոտ 2500 հա է: Ակտիվ եզրաշերտ չկա: Այրված անտառային զանգվածի ներսում առանձին օջախների մարում է իրականացվում»,- նշվում է հաղորդագրության մեջ: