Ամերիկացի լրագրողուհի Լառա Լոգանին, ում երկուսուկես ամիս առաջ Կահիրեի Թահրիրի հրապարակում, բռնաբարել էին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը պահանջող եգիպտացիները, առաջին անգամ հրապարակայնորեն պատմել է կատարվածի մասին։ Կինը սարսափելի մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է ամբոխը ծաղրել իրեն։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, երբ հայտնի է դարձել Մուբարաքի պաշտոնանկության մասին։ Լոգանը մեկ ժամ շարունակ ռեպորտաժ է վարել՝ առանց որեւէ միջադեպի։
Երբ օպերատորը դադարեցրել է նկարահանումը, որպեսզի փոխի տեսախցիկի մարտկոցները, լսել է, թե ինչպես բազմությունից կնոջ տաբատը հանելու խոսակցություններ են լսվել։ Նա իր ընկերներին ասել է, որ պետք է գնալ այդտեղից։ Ամեն ինչ, ինչպես նշել է Լոգանը, սկսվել է հենց այդ պահին։ Հրապարակը լքել նրանք չեն հասկացել. 200-300 եգիպտացիներ հարձակվել են Լոգանի վրա՝ նրան բաժանելով պրոդյուսերից, օպերատորից, թարգմանչից եւ թիկնապահից։
«Երկար ժամանակ նրանք ինձ բռնաբարում էին ձեռքերով»,- պատմել է զոհը։ Ականատեսները պատմել են, որ բորբոքված ամբոխը լրագրողուհուն բնաբարելու ժամանակ գոռացել է՝ «հրեուհի, հրեուհի»։
Դրանից մեկ օր առաջ Լառա Լոգանը, ով իրականում հրեական արմատներ չունի, հայտնել է, որ եգիպտացի զինվորներն իրեն եւ իր խմբին անհիմն մեղադրանքներ են ներկայացրել՝ ասելով, որ նրանք Իսրայելի լրտեսներ են, հայտնում է NEWSru Israel-ը։




























