ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովն արդեն երրորդ տարին անընդմեջ Ռուսաստանին ընդգրկում է դավանանքի սահմանափակ ազատությամբ երկրների ցանկում: Ավելին, հանձնաժողովն առաջարկել է ԱՄՆ կառավարությանն արգելել Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի մուտքը ԱՄՆ եւ նմանատիպ խորհուրդներ տալ եվրոպական երկրներին:

Ինքը` Քադիրովը նախկինում մեղադրել էր ԱՄՆ-ին մահմեդականներին հետապնդելու եւ իսլամական սրբավայրերը ոչնչացնելու մեջ: Նա նաեւ նշել էր, թե ցանկություն չունի այցելել արեւմտյան երկրներ: