Հնդկաստանի արեւելքում կայծակը սպանել է գյուղի առնվազն 10 բնակչի, հաղորդում է AP-ը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյային։

Նրա խոսքով՝ եւս ինը մարդ ստացել է վիրավորում կայծակի հարվածի հետեւանքով Հալպուրա գյուղում (Բիհար նահանգ)։ Նրանք հավաքում էին բանջարեղեն ֆերմաներում։

Գյուղի ինը բնակիչ տեղում մահացել է, եւս մեկը մահացել է հիվանդանոցում։

Անցած տարվա հուլիսին կայծակի հարվածից մահացել է 39 մարդ Բիհար նահանգում։