Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Եգիպտոսի իր գործընկեր Նեբիլ Էլ Արաբիի հետ։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Քլինթոն-Դավութօղլու հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Պաղեստինում ներքաղաքական հաշտեցման ընթացքը եւ Լիբիայի հետ կապված Թուրքիայի պատրաստած ճանապարհային քարտեզի մանրամասները։
Դավութօղլուն Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ եւս քննարկել է Պաղեստինում 2 քաղաքական ուժերի հաշտեցման գործընթացը։
Նշենք, որ Al Jazera-ն հայտնել էր, որ պաղեստինյան Համասն ու Ֆաթհը համաձայնության են հասել ազգային միասնության կառավարություն ձեւավորելու վերաբերյալ, որի ընթացքում որոշվել է համընդհանուր ընտրությունների անցկացման ժամկետը։
Համաձայնության պաշտոնական ձեւակերպումը նախատեսվում է առաջիկայում Կահիրեում:




























