Քյոլնում ոստիկանությունը փակել է «իմպրովիզացված» հասարակաց տունը, որի գործունեությունը խախտում էր կորոնավիրուսի դեմ պայքարում կարանտինի սահմանափակումները։
AP-ի հաղորդմամբ՝ ոստիկանները ժամանել էր բնակելի շենք սպանության փորձի հետաքննության շրջանակում։ Նրանք չէին հայտնաբերել տղամարդուն, որին փնտրում էին, սակայն գտել էին շենքի սենյակներում շուրջ տասը տարբեր ազգության մարմնավաճառ, որոնցից մեկը հաճախորդի հետ էր։ Պարզվել է, որ հասարակաց տան սեփականատերը ներգրավել էր կանանց առցանց հարթակում։ Նրան սպառնում է քրեական հետաքննություն։
Գերմանիայում մարմնավաճառությունն օրինական է, սակայն հասարակաց տներն ու այլ այդօրինակ օբյեկտները փակվել են անցած ամիս կորոնավիրուսի տարածման աճը դանդաղեցնելու նպատակով սահմանված միջոցառումների շրջանակում։





























