Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է Ռուսթավի քաղաքում 24-ամյա Գիորգի Ջիջիշվիլիի ձերբակալման փաստը` անչափահասների սպառնալու մեղադրանքով:
Նախօրեին «Իմեդի» հեռուստաալիքը հաղորդել էր որ Ջիջիշվիլին ձերբակալվել է մանկապղծության մեղադրանքով: Հայտնի է, որ նա փորձել է առնվազն երկու անգամ բռնաբարել 8-այա աղջիկների: Նրան ձերբակալել էին ֆոտոռոբոտի օգնությամբ:




























