Հայաստանի կենտրոնական բանկի կողմից կիրառվող մեխանիզմները` գնաճի զսպման ուղղությամբ, անարդյունավետ են եւ չեն համապատասխանում հանրապետության պայմաններին: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, գնաճի զսպման եւ տնտեսության կանխատեսելիության համար անհրաժեշտ է անցնել ռազմավարական անհրաժեշտության ապրանքների կանխատեսելի գնագոյացման:
Մինասյանը նաեւ խորհուրդ է տվել Հայաստանի ղեկավարությանը խիզախություն դրսեւորել եւ չկատարել ԱՄՀ-ի թելադրածը: «Մեզ պետք չէ կուրորեն հետեւել ԱՄՀ խորհուրդներին, պետք է որոշ ոլորտների հարկային արտոնություններ տրամադրել, միայն այդկերպ կարելի է հասնել տնտեսության առողջացման»,- ասել է պատգամավորը:
Հանրապետական կուսակցության պատգամավոր Վարդան Այվազյանը իր հերթին չհամաձայնեց ընդդիմադիր գործընկերոջ ասածին եւ հավելեց, թե հայրենական տնտեսության գործերը վատ չեն: «Վստահ եմ, որ տարվա վերջին ՀՆԱ-ի աճը գերազանցելու է կառավարության կանխատեսումները»,- ասաց նա:





























