Վրաստանի իշխանությունները նախատեսում են հանել վիզային ռեժիմը մի շարք երկրների՝ Ալբանիայի, Իրաքի, Սերբիայի, Չեռնոգորիայի, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ։

Երկրներն ընտրելիս հաշվի է առնվել այն, որ այդ երկրներից մի քանիսը նախատեսում են մուտք գործել ԵՄ։ Բացի այդ, հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Ալբանիան ՆԱՏՕ-ի անդամ է, հայտնում է «Գրուզիա Online»-ը։

Վիզային ռեժիմի դադարեցման նախագիծը կառավարությունը քննարկել է ապրիլի 28-ին։ Մոտ ժամանակներս այն կվավարեցվի խորհրդարանում։

Ավելի վաղ Վրաստանը վիզային ռեժիմը հանել էր ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների հետ։